BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակը. առաջին տասնյակը մնացել է գրեթե անփոփոխ

Հրապարակվել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակը. առաջին տասնյակը մնացել է գրեթե անփոփոխ
31.10.2014 | 15:48

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Այսպիսով` ՀՀ առաջին խոշոր հարկատուների տասնյակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իսկ երկրորդ և երրորդ տեղերում են՝ «Ղ-Տելեկոմ» և «Ալեքս գրիգ» ընկերությունները:

Խոշոր հարկատուների տասնյակը ամբողջացնում են՝ «Արմենիա տելեֆոն կոմպանի», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ֆլեշ», «Գրանդ-տոբակո հայ-կանադ.հ.ձ», «Սիփիէս օիլ քորփորեյշն», «Երևանի կոնյակի գործարան» ընկերությունները:

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ երրորդ եռամսյակում խոշոր հարկատուների առաջին տասնյակում պատկերը նույնն է, բացառությամբ նրա, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը իր դիրքը մեկ կետով բարելավել է «Ֆլեշ» ընկերության նկատմամբ՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։

«Ղ-Տելեկոմ»-ը հունվար-հունիս ամիսներին պետությանը վճարել է 10 մլրդ 239 մլն դրամից ավելի հարկ, իսկ հուլիս-օգոստոս-սեպտեմբերին 12 մլրդ 188 մլն-ից ավելի:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» եթե առաջին վեց ամիսներին որպես հարկ վճարել է 6 մլրդ 21 մլն դրամ, ապա երրորդ եռամսյակում վճարել է 6 մլրդ 761 մլն դրամից ավելի հարկ:

Հունվար-սեպտեմբեր ամիսներին առաջին տասնյակում գտնվող ընկերությունները վճարել են՝ «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 30 մլրդ 188 մլն դրամից ավելի, «Ղ-Տելեկոմ»-ը՝ 22 մլրդ 150 մլն 578 հազ. դրամից ավելի, «Ալեքս գրիգ»-ը՝ 14 մլրդ 752 մլն 624 հազ. դրամ, «Արմենիա տելեֆոն կոմպանի»–ն՝ 12 մլրդ 882 մլն 235 հազ. դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 12 մլրդ 782 մլն 431 հազ. դրամ , «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը` 9 մլրդ 727 մլն, «Ֆլեշ»-ը՝ 8 մլրդ 997 մլն, «Գրանդ-տոբակո հայ-կանադ.հ.ձ»-ն՝ 7 մլրդ 259 մլն, «Սիփիէս օիլ քորփորեյշն»-ը՝ 7 մլրդ 68 մլն և «Երևանի կոնյակի գործարանը»՝ 5 մլրդ 131 մլն դրամ:

Դիտվել է՝ 999

Մեկնաբանություններ